Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը
04.04.2016 | 12:24

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:

Դիտվել է՝ 8321

Մեկնաբանություններ